Արարատ Միրզոյանը ժամանել է Լյուքսեմբուրգ․ օրակարգում տարածաշրջանային թեմաներ են (լուսանկարներ)

Փետրվարի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով ժամանել է Լյուքսեմբուրգ։

Այցը մեկնարկել է Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ում, որտեղ ՀՀ ԱԳ նախարարին ողջունել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին գործերի նախարար Քսավյե Բետելը:

Օրակարգը ներառում է հարցերի լայն շրջանակ. երկկողմ հարաբերություններ, ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային թեմաներ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ