Ովքեր են Նոր Արեշում փլատակներից դուրս բերված զոհերը, ինչպես են հայտնաբերվել. մանրամասներ

Նոր Արեշում փլատակներից դուրս բերված զոհերը, նախնական տեղեկություններով, ամուսիններ էին՝ Հայկ Սողոմոնյանը և Գայանե Եղոյանը։

Այս մասին դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում ասել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:

Հարևաններն են տեղեկացրել, որ պայթյունի վայրի հարակից տանը եղել են բնակիչներ, և հնարավոր է եղել դիրեը հայտնաբերել:

Փրկարարները փլատակներից դուրս են բերել Ռ․ Ն․-ին (ծնված 1938 թ․) և Հ․ Ս.-ին (ծնված 1994 թ․), ովքեր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Բժիշկները Ռ․ Ն․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Հ․ Ս.-ինը՝ ծանր։

Հիշեցնենք՝ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանը, ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով վարչական շրջանում տեղի ունեցած պայթյունին, հայտնել էր, որ այն եղել է Նոր Արեշ 27 փողոց, տուն 3 հասցեում: Ըստ նրա՝ հարակից տները նույնպես վնասվել են, այդ տունը հիմնովին փլուզվել է։

Պայթյունի հետևանքով 2 տուժած տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն:

Պայթյունի դեպքի առթիվ, որի հետևանքով ամբողջությամբ կամ մասնակի փլուզվել և վնասվել են մի քանի բնակելի տներ, ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Այս մասին տեղեկացնում է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը՝ նշելով, որ վարույթը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք)։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ