Ռուսական «КГБ»-ի վերջին հույսը հայ տերտերներն են

Առնվազն 2020 թվականից սկսած Ռուսաստանը Հայաստանում փորձում է իշխանափոխություն անել և Հայաստանի ղեկավար կարգել իր խամաճիկներին, նրանց, որոնք ժամանակին Հայաստանի ամբողջ տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային ներուժը նվիրեցին, կամ կոպեկներով վաճառեցին Մոսկվային։

Ռուսաստանն ու նրա գործակալական ցանցի խամաճիկները՝ 2018 թվականի հեղափոխությունից և իշխանությունը կորցնելուց հետո չեն հանգստանում և ամեն գնով փորձում են ժողովրդից խլել իշխանությունը։

Այդ նպատակի հասնելու համար ռուսական «КГБ»-ն՝ Հայաստանում գործող 5-րդ շարասյան միջոցով արդեն մի քանի տարի երկիրը ցանկանում է մխրճել քաոսի մեջ։

Պատերազմ, բռնություն, սեզոնային ցույցեր, ատելության մթնոլորտի գեներացում և այլ կեղտոտ գործիքներով փորձում են ծնկի բերել Հայաստանի ժողովրդին, սակայն անարդյունք։

Եվ ահա Ռուսաստանն այս անգամ որոշել է դիմել «Աստծո» օգնությանը և գործի է դրել «кгб» հայ տերտերի ստորաբաժանումը, որոնք իրենց շուրջը հավաքելով նախկին քրեաօլիգարխիկ համակարգի գրեթե ամբողջ «էլիտային» Տավուշից քայլում են դեպի Երևան։

«КГБ» հայ տերտերների քայլարշավը բավական ուշագրավ տեսք է ստանում։ Ռուսական գործակալական ցանցի հոգևոր դասակին են միանում Հայաստանի նախկին իշխանությունների գրեթե բոլոր օդիոզ դեմքերը, թալանչիները, քրեական կենսագրություն ունեցողները, մի խոսքով նախկին համակարգի ամբողջ «աստղաբույլը», բայց ոչ ժողովուրդը։

Բնականաբար ռուսական кгб-ի «սրբազան երթին» մասնակցում են նաև որոշ եզակի ազնիվ քաղաքացիներ, որոնք ունեն որոշակի մտահոգություններ, սակայն ընդհանուր առմամբ այդ երթը ռուսական կարմիր բանակի շարժն է դեպի Երևան, այս անգամ հոգևորականների տեսքով

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ