«Երևան պարկ»-ի աշխատակիցներին սպառնում են ազատել աշխատանքից

Այսօր «Երևան պարկ»-ի աշխատակիցները Araratnews.am-ին ահազանգել են, թե իրենց ստիպում են մասնակցելու Բագրատ սրբազանի՝ մայիսի 9-ին նախատեսված հանրահավաքին՝ հակառակ դեպքում սպառնալով ազատել աշխատանքից։ Նշենք որ «Երևան պարկ»-ը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Գարեգին Նուշիկյանին։

2018թ. հունվարի 11-ին կառավարությունը, Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, որոշում է կայացրել 27,66 հա-ն Նուշիկյանի ընկերության ներդրումային ծրագրի իրականացման նպատակով, առանց մրցույթի, վարձակալության իրավունքով, 99 տարի ժամկետով տրամադրել վերջինիս պատկանող «Պարկ գրուպ» ՍՊԸ-ին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ