Քաղաքական մեռելը խոսում է գարշահոտությունից

«Ժողովրդական խոսքը պնդում է՝ երկու վախը մի մահ է։ Դե իսկ մահն իր հետ միշտ գարշահոտություն է բերում»,-արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր ասուլիսում իր վերաբերյալ արած հայտարարությանը՝ Ֆեյսբուքի էջում մասնավորապես գրել է ԱԱԾ նախկին տնօրեն, «դուխով» իշխանության եկած, այժմ էլ «ոգով» «դուխին» հաղթել փորձող Արթուր Վանեցյանը։

Հարց կարող է ծագել՝ ո՞վ է Վանեցյանը իրեն վստահված բարձր ու պատասխանատու պաշտոնից հեռանալուց հետո և ի՞նչ վարկանիշ ունի՝ Սերժ Սարգսյանի հետ դաշինք կազմելուց և մասնավորապես 2022-ին ԱԺ պատգամավորի մանդատը վայր դնելուց հետո՝ փախչելով քաղաքական խայտառակությունից։ Անկեղծ ասած, կդժվարանանք գնահատականներ տալ նախկին բարձրաստիճան պաշտոնյայի մասին՝ առաջնորդվելով ժողովրդական հատնի խոսքով՝ «մեռելների հետեւից կամ լավը, կամ՝ ոչինչ»։

Վանեցյանի, որպես քաղաքականապես ոչնչացած, եթե կուզեք՝ ինքնաոչնչացված ֆիգուր, քաղաքական մեռել, դիակ, թերեւս կհամաձայնեք, դժար է լավ բան ասելը, հետեւապես ճիշտը ոչինչ չասելն է։

Մեռելներն, իսկապես, գարշահոտություն են տարածում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ