Արևմուտքից ռազմական օգնության դադարի կամ պակասի դեպքում Կիևը «պլան Բ» չունի. Կուլեբա

Ուկրաինայի իշխանություններն արևմտյան երկրների կողմից օգնության և զենքի մատակարարումների կրճատման դեպքում պահեստային ծրագիր չունեն, Կիևն ակնկալում է, որ արևմտյան դաշնակիցները կշարունակեն ռազմական աջակցություն ցուցաբերել։

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում, որի տեսանյութը հրապարակվել է հեռուստաընկերության կայքում։

«Մենք «պլան Բ» չունենք: Մենք վստահ ենք «պլան Ա»-ում»,- ասել է Կուլեբան՝ ի պատասխան Արևմուտքի աջակցության կրճատման դեպքում հնարավոր պահեստային ծրագրի մասին հարցին:

Կուլեբան հավելել է, որ «Ուկրաինան միշտ պայքարելու է իր ունեցած ռեսուրսներով»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ