Հայերեն վարժ խոսացող ադրբեջանցին հատուկ ծառայությունների սպա է

Ավելի վաղ հայտնեցինք, որ  քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ, այսօր առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Արցախի տեղեկատվական շտաբի պնդմամբ՝ միջադեպի մասին տեղեկացրել են ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը:

Ուշագրավ է, որ Ադրբեջանը  լուրջ պետական քաղաքականություն է վարում։ Այդ մասին է վկայում նաև այն, որ այսպես կոչված ցուցարարները խոսում են հայերենով՝ փորձելով միջազգային հանրությանը հավաստիացնել, որ Արցախը իրենց պատմական հայրենիքն է ու իրենք պետք է վերադառնան այնտեղ ապրելու։ Մինչդեռ համացանցում հայտնված կադրերում  հայերեն վարժ խոսացող ադրբեջանցին ակնհայտ է, որ ադրբեջանական  հատուկ ծառայությունների սպա է, վերջինիս լուսանկարն արդեն տարածվում են համացանցում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ