Ռուսաստանը հնարավորություն ունի 30 րոպեից պակաս ժամանակում միջուկային հրթիռներով ամբողջությամբ ոչնչացնելու ԱՄՆ-ն և Եվրոպան, և հակառակը. Մասկ

SpaceX-ի և Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է ամբողջությամբ ոչնչացնել ԱՄՆ-ն, Եվրոպան իր միջուկային զենքով, և հակառակը՝ նույնը կարող է անել Արևմուտքը։

«Ռուսաստանը հնարավորություն ունի 30 րոպեից պակաս ժամանակում միջուկային հրթիռներով ամբողջությամբ ոչնչացնելու ԱՄՆ-ն և Եվրոպան, և հակառակը: Զարմանալի թվով մարդիկ դա չգիտեն: Իհարկե, խելագարություն կլիներ դրանք օգտագործել, բայց նաև խելագարություն է ընդհանրապես այս իրավիճակում լինելը»,- գրել է միլիարդատերը Twitter-ի իր էջում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ