«Հայաստանը հրաժարվում է քննարկել «Զանգեզուրի միջանցքի» հարցը»․ Էդուրադ Աղաջանյան

«Հայաստանի կողմից բազմիցս նշվել է, որ «Զանգեզուրի միջանցքի» տրամաբանությունը որևէ կերպ ընդունելի չէ ՀՀ-ի համար։

Կարևոր եմ համարում նշել, որ ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի և ԵԽ նախագահի վերջին հանդիպման արդյունքում, երբ Ադրբեջանի նախագահը հանդիպումից հետո հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ՝ հիշատակելով «Զանգեզուրի միջանցքը», ԵԽ նախագահի գրասենյակը հերքող հայտարարությամբ է հանդես եկել։

Այս գործելաոճը նոր չէ, սա առանձնապես չի օգնում կոնստրուկտիվ քննարկումներին, ցավոք մեր հարևանները առանձնանում են նմանատիպ ոչ պատշաճ գործելակերպով։ Հայաստանի դիրքորոշումը այս հարցով չի փոխվել, նման քննարկումներ տեղի չեն ունենում։

Հայաստանը հրաժարվում է նման հարց քննարկել և ի սկզբանե է հրաժարվել»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ