Հայտնի է, թե ով կլինի ընդդիմության վարչապետի թեկնածուն

Երևանի փողոցներում Արցախը  փրկող  ցուցարարներն անընդմեջ  վարչապետ Փաշինյանի հրաժարականն  են պահանջում,  հայտարարելով, թե  վարչապետի հրաժարականից հետո կազմելու  են ինչ-ոչ ազգային համաձայնության կառավարություն, սակայն խոսք անգամ չկար, թե  ով պետք է լիներ ընդդիմութան վարչապետի թեկնածուն։  Արդեն իսկ բացահայտ է, որ  ընդդիմադիրների՝ իշխանափոխության պահանջով այս ցույցերը  ուղղորդվում են 2  անձանց՝  Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի միջոցով, ովքեր  անդադար պայքար են տանում, թե  ով պետք է դառնա  ընդդիմության լիդերը։ Սակայն  վարչապետի թեկնածուի հարցում Սերժ Սարգսյանն ու  Ռոբերտ Քոչարյանը կարծես  համաձայնության են եկել։

MediaNews-տեղեկություններով Սերժ Սարգսյանն ու  Ռոբերտ Քոչարյանը կանչել են նախկին ՄԻՊ Արման Թաթոյանին (ով  հայտնի է նաև  որպես Ռիտա Սարգսյանի Թաթոյան)  և  զրուցել  են վերջինիս  հետ՝  առաջարկելով, որ վերջինս  դառնա իրենց  վարչապետի թեկնածուն։

Ի դեպ, մեր տեղեկություններով  այս մասին ընդդիմադիրները կհայտնեն այսօր՝ մայիսի 9-ին Ֆրանսիայի հրապարակում կայանալիք հանրահավաքի ժամանակ։

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ