Կարևոր համաձայնություններ ձեռք բերվեցին, հստակ աշխատանքային ծրագիր հաստատվեց. ԱԺ նախագահն ամփոփում է Կիպրոս այցը

Կարևոր համաձայնություններ ձեռք բերվեցին, արձանագրումներ արվեցին և կոնկրետ քայլեր իրականացնելու վերաբերյալ հստակ աշխատանքային ծրագիր հաստատվեց՝ ի նպաստ մեր երկու ժողովուրդների շահերի:

Ամփոփելով Կիպրոս կատարած պաշտոնական այցը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ շնորհակալություն հայտնելով Կիպրոսի Հանրապետությանը ջերմ ընդունելության համար:

«Առանձնահատուկ շնորհակալություն իմ լավ ընկեր Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուին:
Սպասում ենք Ձեզ Հայաստանում»,-եզրափակել է Սիմոնյանը:

Հիշեցնենք, ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության այցը Կիպրոս մեկնարկել էր հոկտեմբերի 25-ին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ