Դիլիջանում ՔՊ-ն վստահ հաղթանակ է տանում

Դիլիջանում ՔՊ-ն առաջատար է գրեթե բոլոր ընտրատեղամասերում։

ՔՊ-ական թեկնածուի հայրենի գյուղում նա ստացել է ձայների ավելի քան 90%-ը։

Ժամը 20:00-ին Գյումրիում փակվել են բոլոր ընտրատեղամասերը: Ըստ թիվ 31 ՏԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանի՝ 109.453 ընտրելու իրավունք ունեցող քաղաքացուց այսօր ընտրատեղամաս է գնացել 26.417 մարդ: Այսինքն՝ ընտրության է մասնակցել 24.14 տոկոսը:

Հիշեցնենք, որ Գյումրիում գործում է 82 ընտրատեղամաս։ Ընտրապայքարում 10 քաղաքական ուժ է՝ 7 կուսակցություն և 3 դաշինք:

ՏԻՄ ընտրությանը մասնակցում են հետևյալ ուժերը՝

  • «Հայրաքաղաք» դաշինք
  • «Արժանապատիվ ուղի» կուսակցություն
  • Հայաստանի հանրապետական կուսակցություն
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն,
  • «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցություն,
  • «Գյումրին կռնա» դաշինք,
  • «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն,
  • «Թասիբով» դաշինք,
  • «Ապրելու երկիր» կուսակցություն,

Հայաստանի կոմունիստական Կուսակցություն

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ