Շարունակում է տարհանվել ոչ սահմանաված վայրերում կայանված շրջիկ առևտրի կետերը

Երևանի քաղաքապետարանը շարունակում է տարհանել ոչ սահմանաված վայրերում կայանված շրջիկ առևտրի կետերը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը:

Նա հիշեցրել է, որ շրջիկ առևտրի համար Երևան քաղաքի ավագանին հատուկ վայրեր է սահմանել, որտեղ գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ է գրանցվել arevtur.yerevan.am կայքում։

Կայքում հասանելի է շրջիկ առևտրի մասին ամբողջ տեղեկատվությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ