Նոր մանրամասներ. Պուտին-Ալիև հանդիպմանը քննարկվել է նաև Ղարաբաղյան հիմնախնդիրը

Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հուլիսի 20-ի հանդիպմանը քննարկել են Ղարաբաղյան հակամարտության թեման: Պուտինը հայտարարել է, որ կարևորագույն հարցերից մեկը տարածաշրջանում ստեղծված իրավիճակի կարգավորումն է՝ նշելով փոխզիջումային լուծումների կարևորությունը, որոնք ամենադժվարն են:

Ըստ Ռուսաստանի նախագահի՝ դա մինչև այժմ հաջողվել է: Ադրբեջանի նախագահը ՌԴ ղեկավարին շնորհակալություն է հայտնել հետպատերազմյան շրջանում տարածաշրջանի հիմնահարցին մշտական ուշադրության, շատ կարևոր ու զգայուն հարցերում անձնական մասնակցության համար՝ ուղղված կայունության հաստատմանը, որպեսզի հետպատերազմյան շրջանը հանդարտ անցնի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ