Բազմամարդ հանրահավաքին մեծ շուքով դիմավորում են Նիկոլ Փաշինյանին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Արագածոտնի մարզի Թալին քաղաքում բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց, որ եթե 2018 թվականի հեղափոխությունից առաջ ասել էր, որ կադրային ջարդեր չեն լինելու, ապա հիմա հայտարարում է, որ լինելու են։

Վարչապետի պաշտոնակատարը կոչ արեց հունիսի 20-ին գնալ տեղամասեր եւ 2018-ին տված թավշյա մանդատը դարձնել պողպատյա. «Եվ դուք կտեսնեք քաղաքացիական վենդետաներ, քաղաքական վենդետաներ եւ դուք կտեսնեք կադրային ջարդուփշուր. բոլոր ստահակները քշվելու են պետական կառավարման համակարգից, ով, ժողովրդի

ներողամտությունից օգտվելով, երեք տարի գործել է ժողովրդի դեմ, բոլորին հատ-հատ վզներից բռնած անձամբ դուրս եմ շպրտելու պետական կառավարման համակարգից:

Եվ ուրեմն՝ պատրաստվեք քաղաքացիական վրեժի, պատրաստվեք քաղաքացիական վենդետաների, պատրաստվեք կադրային ջարդի: Եվ ուրեմն՝ Հայաստանում ապագա կա»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ