Խոզի ժանտախտի դեպքեր են գրանցվել

Ճապոնիայի արևելքում՝ Գումա պրեֆեկտուրայի վրա իշխանությունները ֆերմաներից մեկում հայտնաբերել են խոզի ժանտախտի բռնկումներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Էպիդեմիոլոգիական միջոցառումների շրջանակում որոշում է կայացվել ոչնչացնել շուրջ 10 հազար խոզ: Իշխանությունները հետաքննություն են իրականացնելու՝ պարզելու տարածաշրջանում ժանտախտի առաջացման պատճառները:

Գումա պրեֆեկտուրայի վրա խոզի ժանտախտի բռնկում էր գրանցվել նաև 2020 թվականի սեպտեմբերին:

Նշենք, որ այս վիրուսը վտանգավոր չէ մարդկանց համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ