Երեխան չորս ամիս անցկացրել է մարտկոցը կոկորդում և ողջ է մնացել

Դեղահաբի տեսքով մարտկոցը չորս ամիս մնացել է 11 ամսական աղջկա կոկորդում։ Դեպքը տեղի է ունեցել Անգլիայի Ուիլթշիր նահանգի Սուինդոն քաղաքում։ Այդ մասին հայտնում է BBC-ն:

11 ամսական երեխայի հայրը նկատել էր, որ փոքրիկի հետ ինչ-որ բան այն չէ: Նա մի քանի անգամ դիմել է բժիշկներին, բայց նրանք չեն կարողացել օգնել:

Բժիշկները սկզբում կասկածել են, թե երեխան տառապում է տոնզիլիտով, նրանք ռենտգեն հետազոտություն էին կատարել: Ուսումնասիրությամբ պարզել էին, որ փոքրիկ աղջկա կերակրափողի մեջ մետաղադրամի չափի մարտկոց է խրված, որն աստիճանաբար սկսել էր քայքայվել ու անհանգստացնել երեխային։

Այդ 4 ամիսների ընթացքում նա հրաժարվել է պինդ սննդից: Հայրը չգիտեր, թե ինչպես է այն հայտնվել երեխայի կոկորդում:

Բժիշկները կատարել են երկժամյա վիրահատություն և կոկորդից դուրս են բերել մարտկոցը։ Վիրաբույժը նշել է, որ երեխան ողջ է մնացել մարտկոցի հին լինելու և լիցքաթափվելու արդյունքում։

«Վնասվածքը նրա կերակրափողում վերք է թողել, որը պետք է բուժվի, բայց աղջկա վիճակը բարելավվում է»,- ասել է նրա բուժող բժիշկը։ Նա ուրախ էր, որ կարողացել է փրկել երեխայի կյանքը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ