Բեյրութի պայթյունից 30 ժամ անց փրկարարները գտել և փրկել են նավահանգստի աշխատակցին, որին ծովը քշել-տարել էր

Բեյրութում փրկարարներին հաջողվել է գտնել պայթյունից հետո ծովում հայտնված նավահանգստի աշխատակցին:

Ինչպես հայտնում է «Ալ-Արաբիան», Ամին ալ-Զահեդ անունով տղամարդուն հաջողվել է փրկել պայթյունից 30 ժամ անց: Փրկարարները նրան նավով տեղափոխել են երկրի խոշորագոյն հիվանդանոց: Նրա ներկա վիճակի մասին ոչինչ չի հաղորդվում:

Դեռևս հայտնի չէ, թե ինչպես է վերջինիս հաջողվել փրկվել: Նրա հարազատներին չէր հաջողվել կապ հաստատել նրա հետ:

Հիշեցնենք, որ հզոր պայթյունը լիբանանյան մայրաքաղաքի նավահանգստում որոտացել էր օգոստոսի 4-ին: Միջադեպի հետևանքով վերջին տվյալների համաձայն մահացել է 157 մարդ, որոնց թվում՝ 11 հայ: Վիրավորվել են 5000-ը, ավելի քան 300 000-ը՝ առանց տանիքի են մնացել: Նախնական տվյալներով՝ նավահանգստում պայթել է ամոնիումի նիտրատի պահեստը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ