Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը

Վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով քաղաքական գործունեություն ծավալած Բագրատ սրբազանի հայտարարություններին։

«Ինձ համար Հայաստանի սահմանն այնտեղ է, որտեղ կարող է կանգնել հայ զինվորը»,- քաղաքական գործունեություն ծավալած Բագրատ սրբազանի հնչեցրած այս միտքը իրականում աղետ է Հայաստանի համար 2 պարզ պատճառով։

1) Բագրատ սրբազանը օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը։
Հայաստանը ունի հստակ սահմաններ ու տարածք, ու թիվ չհնչեցնելը նշանակում է թույլ տալ անընդհատ կասկածի տակ դնել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

ՀԱՊԿ-ն էլ ամեն կերպ խուսափում էր նշել Հայաստանի սահմաններն ու տարածքային ամբողջականությունը, որպեսզի խաղաղապահի տեսքով Հայաստան գալու դեպքում Ադրբեջանին հնարավորություն տար Հայաստանից տարածքներ կորզելու։

Պատահական չէ, որ Հայաստանում գործող 5-րդ շարասյան կարկառուն ներկայացուցիչները ամեն կերպ խուսափում են Հայաստանի տարածքային ամբողջականության մասին թվեր հնչեցնելուց։

2) Այս աղետալի միտքը իրականում նվեր է Ադրբեջանին։

Եթե Հայաստանի սահմանն այնտեղ է, որտեղ կարող է կանգնել հայ զինվորը, ապա Ադրբեջանի հարձակման դեպքում հայ զինվորը հնարավոր է ստիպված լինի կանգնել այլ դիրքում։ Իսկ դա նշանակում է Հայաստանի սահմանների փոփոխություն ու Ադրբեջանի հարձակման լեգիտիմացում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ