«Սեւ ու սպիտակը միշտ արդիական է, ոչ մի բան ինձ մոտ չի փոխվել»․ Հայկ Մարությանը՝ Անի Խաչատրյանին

Ուրախ եմ պարոն քաղաքապետ, որ այլեւս սեւ ու սպիտակը արդեն արդիական չի ձեզ մոտ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 28-ին, Երեւանի ավագանու նիստում հարցուպատասխանի ժամանակ նշեց ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը՝ դիմելով Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին:

Քաղաքապետը անմիջապես արձագանքեց. «Սու ու սպիտակը միշտ արդիական է եւ ինձ մոտ ոչ մի բան չի փոխվել: Ես նորից 100 անգամ կարող եմ մանրամասնել՝ ինչ է նշանակում դա»:

Նշենք, որ մինչ այդ Հայկ Մարությանն անդրադառնալով կադրային քաղաքականությանը՝ նշել էր. «Ինչպես սկսել ենք մեր աշխատանքը կադրային քաղաքականության հարցում, նույն կերպ շարունակելու ենք. շատ ճիշտ սկզբունքներ ենք վերցրել, որ ամենակարեւորը մարդու պրոֆեսիոնալիզմն է, այսինքն արդյոք այդ անձը կարող է օգուտ տալ համայնքին, թե ոչ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ