Օլիմպիական չեմպիոնուհու կատարումը՝ դուդուկի հնչյունների ներքո ողողել է համացանցը

Պհենչհանի օլիմպիական խաղերի չեմպիոնուհի ռուս գեղասահորդուհի Ալինա Զագիտովան մասնակցել է «Internationaux de France» Գրան պրիի երրորդ փուլին։

Ազառ ծրագրի իր ելույթն նա անցկացրել է դուդուկի հնչյուններով երաժշտությամբ: Մարզուհին մարմնավորել է Կլեոպատրա թագուհուն։

Հիանալի, մաքուր սահքով իր կատարումն Ալինան սկսել է դուդուկահար Ջիվան Գասպարյանի անմահական կատարման ներքո։ «The Feeling Begins»-ը Ջիվան Գասպարյանը, բրիտանացի երաժիշտ կոմպոզիտոր Փիթեր Գեբրիելը և Բրայան Մեյը կատարել են Լոնդոնում՝ 2008 թվականին՝ հանրահայտ Նելսոն Մադելայի 90-ամյակին նվիրված համերգի ընթացքում։

Հաճելի է, որ նման հզոր կատարումն ընտրում է նման բարձր կարգի մարզուհի, ով մարզվում է Էթերի Տուտբերիձեի գլխավորությամբ։ Մասնագետն ունի հայ-վրացական ծագում, ինչի մասին բազմիցս նշել է։

Հավանաբար, Ջիվան Գասպարյանի դուդուկը, որն անտարբեր չի թողնում ոչ մեկի հոգիները, հենց իր մտահղացումն է եղել։ Չնայած հիանալի կատարմանը, Զագիտովան զբաղեցրել է 2-րդ տեղը՝ զիջելով միայն իր թիմակցին՝ Ալյոնա Կաստորնայային։

Վայելեք կատարումը.

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ