ՀԱՐՑՈՒՄ․ Կո՞ղմ եք, որ արգելվի օտարերկրացիների կողմից հայ երեխաների որդեգրումը

Որդեգրում, ընտանեկան իրավունքում իրավաբանական գործողություն, որով որդեգրողի և որդեգրվողի միջև սահմանվում են ծնողական և որդիական իրավունքներ ու պարտականություններ։ Հնարավորություն է տալիս ընտանիքում դաստիարակել ծնողական հսկողությունից ու խնամքից զրկված կամ ծնողներ չունեցող երեխաներին։

Որդեգրման իրավունք չունեին ծնողական իրավունքներից զրկվածները, անգործունակ ճանաչվածները, նախկին որդեգրողները, եթե նրանց որդեգրումը վերացվել էր պարտականություններն անբարեխիղճ կատարելու համար։ Ծնողներ ունեցող երեխաների որդեգրումը թույլատրվում էր նրանց ծնողների գրավոր համաձայնությամբ, եթե ծնողական իրավունքներից զրկված չեն, չեն ճանաչվել անգործունակ կամ անհայտ բացակայողներ։

Չի պահանջվում նաև մի տարուց ավելի երեխայի հետ չբնակվող, նրա նկատմամբ ծնողական պարտականությունները դադարեցրած ծնողների համաձայնությունը։ Եթե որդեգրել ցանկանում է համատեղ ապրող ամուսիններից մեկը, պահանջվում է նաև մյուսի գրավոր համաձայնությունը։ 10 տարին լրացած երեխաների որդեգրումը թույլատրվում է նրանց համաձայնությամբ։ Որդեգրումը օրինականացնելու պահից նախկին ծնողների և զավակների փոխադարձ իրավունքներն ու պարտականությունները դադարում են։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ