Փաշինյանի մահափորձը կազմակերպելու մեջ մեղադրվող Աշոտ Մինասյանի համար երաշխավորել էր Բագրատ Սրբազանը

«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին՝ Աշոտ Երկաթին, անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդություն էր ներկայացվել։ Փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր երաշխավորների անունները։

«Ս.թ. 2021թ. Դեկտեմբերի 13-ին՝ Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, Եպիսկոպոս Բագրատ Սրբազան Գալստանյանը, ՀՀ ԶՈՒ պահեստազորի գեներալ-մայոր, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Գրիգորի Խաչատուրովը, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը, պատրաստակամություն են հայտնել Աշոտ Մինասյանի խափանման միջոցը անձնական երաշխավորությամբ փոխելու դեպքում հանդիսանալ անձնական երաշխավոր»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ