Մարդ, ում հաջողություններով հպարտացել է ողջ հայությունը. Ալեն Սիմոնյանը ցավակցել է Ալբերտ Ազարյանի մահվան կապակցությամբ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցել է Ալբերտ Ազարյանի մահվան կապակցությամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրելով.

«Կյանքից հեռացավ Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն և, վերջապես, «Օղակների արքա» Ալբերտ Ազարյանը, մարդ, ում հաջողություններով հպարտացել է ողջ հայությունը:

Ցավակցությունս սիրելի մարզիկի հարազատներին, բարեկամներին, ընկերներին, բոլոր երկրպագուներին»:

Երեկ հայտնել էինք, որ 94 տարեկան հասակում մահացել է Օղակների արքան՝ լեգենդար մարզիկ, օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի երկակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ