«Այն, ինչ ես երբևէ Ամանորին ցանկացել եմ, ունեմ»․ Մովսես Երեմյանի և կնոջ՝ Աննա Սիմոնյանի առաջին Ամանորը ԱՄՆ-ում

Դերասան Մովսես Երեմյանը և պարուհի Աննա Սիմոնյանը ներկայումս բնակություն են հաստատել ԱՄՆ-ում։  Զույգն իրենց որդու՝ Անրիի հետ, օվկիանոսից այն կողմ ընտանեկան առաջին Ամանորն է նշել։

Աննան, ով ներկայումս ԱՄՆ-ում զբավում է հեռուստահաղորդավարուհու աշխատանքով, իր հետևորդների հետ կիսվում է ոչ միայն աշխատանքային, այլև ընտանեկան լուսանկարներով։

Պարուհին հետևորդներին շնորհավորել է ընտանեկան լուսանկարով, որին կից գրառում է կատարել․ «Այն, ինչ ես երբևէ Ամանորին ցանկացել եմ, ունեմ։ Թող Աստված առողջ պահի մեր ծնողներին և երեխաներին»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ