Սերժի «Ֆլեշի Բարսեղը» տասնամյակներ շարունակ բենզինով մեղմ ասած «վառել է ՀՀ քաղաքացիների» գրպանը

Հայտնի փաստ է, Սերժ Սարգսյանը, ով անկախությունից ի վեր զբաղեցրել է Հայաստանի ամենաբարձր և առանցքային պաշտոններ, զուգահեռ նաև զբաղվել է Հայաստանի տնտեսության և բիզնեսի «օկուպացիայով»։ Սերժ Սարգսյանը, ով այսօր սրտաճմլիկ ելույթներ է ունենում Հայրենիքի, Ղարաբաղի փրկության և դավաճանության մասին, ամեն ինչ արել է Հայաստանի ամենափողոտ ոլորտներն իր ձեռքում կենտրոնացնելու համար։ Դրանցից մեկը նավթամթերքի, կամ ավելի ստույգ՝ բենզինի շուկան է։

Դեռևս 90-ականներին Սերժ Սարգսյանը՝ ղարաբաղյան կլանի մեկ այլ կարկառուն ներկայացուցիչ՝ նավթամթերքի ներմուծմամբ զբաղվող «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի, ով ավելի հայտնի է Ֆլեշ Բարսեղ անունով, իր ձեռքում կենտրոնացրեց բենզինի շուկան։

«Ֆլեշի Բարսեղը» տասնամյակներ շարունակ բենզինով մեղմ ասած «վառել է ՀՀ քաղաքացիների» գրպանը։ Բենզինի շուկայի «արքան», որը բացառապես այդ տիտղոսին արժանացել է, որովհետև եղել է Սերժի Սարգսյանի մտերիմը, կամ այլ կերպ ասած Սերժ Սարգսյանի «դրամապանակը», տարիներ շարունակ ղեկավարել է Հայաստանի «բենզինի մաֆիան», որի շնորհիվ դարձել է անկախ Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը։

Բնականաբար բիզնինի բիզնեսով հարստանալը «մահացու մեղքերի» շարքին չի դասվում, սակայն այստեղ ուշագրավն այլ բան է։

Ղարաբաղյան կլանի այս երկու կարկառուն ներկայացուցիչները՝ Սերժ Սարգսյանն ու մասնավորապես Բարսեղ Բեգլարյանը, լումա անգամ չեն ծախսել այն օրերին, երբ Արցախը սովի էր մատնվում։ Երբ Արցախը ոչ միան պաշտպանության, այլև սովից փրկվելու կարիք ուներ։

«Ֆլեշի Բարսեղը» այսօր էլ շարունակում է միլիոններ կուտակել, սակայն այդ կուտակածից ոչ նախկինում, ոչ էլ առավել ևս հիմա՝ չի ծախսվել Արցախի և արցախահայության կարիքների համար։ Փոխարենը՝ «Ֆլեշի Բարսեղը» կուտակած միլիոններով փակել և այսօր էլ շարունակում է փակել մյուս ղարաբաղցու՝ Սերժ Սարգսյանի քաղաքական ախորժակը բավարարելու համար,որն այս օրերին ակտիվ զբաղված է հակահայաստանյան գործունեությամբ։

Այս օրերին շատ է խոսվում Հայաստանի անվտանգության և տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին, սակայն հաճախ անտեսվում է նաև բիզնես ոլորտը։ Իսկ հենց այստեղով են անցնում նախկին իշխանությունների և մերօրյա փրկիչների ֆինանսական հիմնական երակները։ Հենց այստեղից է կազմակերպվում Հայրենիքի փրկության անվան տակ Տավուշում և Երևանի փողոցներում տարատեսակ հյուրախաղերով հանդես եկող «ցիրկաչների» գրպանի սնուցումը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ