Մի՞թե եկեղեցու առաջնորդ լինելն այլևս ընդունելի չէ, որ հոգևորականները ձգտում են քաղաքական պաշտոնների. Բաբաջանյան

«Աչքովս ընկավ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահանի նախորդ օրը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցը, որտեղ սրբազանը Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությունը ստանալու դեպքում չի բացառում Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձնելու հնարավորությունը»։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը՝ շարունակելով.

«Այսու, ուզում եմ հրապարակային հարց հնչեցնել Ամենայն հայոց կաթողիկոսին։

Միթե՞ Հայ եկեղեցին և Հայ եկեղեցու առաջնորդ լինելն այլևս հետաքրքիր չէ, այլևս գրավիչ չէ, այլևս ընկալելի և ընդունելի չէ, որ հայ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականները ձգտում են դառնալ քաղաքական պաշտոնյաներ։

Միթե՞ Հայ եկեղեցին, Ձեր առաջնորդության շրջանում, այն աստիճան է ընկել, որ եկեղեցականները պատիվ չեն համարում ծառայել եկեղեցուն, պատրաստ են իրենց եպիսկոպոսական կարգը նույնիսկ թողնել և ուժերը փորձել եկեղեցական կարգի հետ անհամատեղելի ոլորտներում։

Այո, վերջին տասնամյակներում տեսել ենք, թե եկեղեցականները ինչպես են շատ դեպքերում հանիրավի կարգալույծ արվել, հեռացել եկեղեցուց, բայց վերջին օրերի, շաբաթների զարգացումները այլևս ահազանգ հնչեցնելու կարիք ունեն, դրանք պետության համար չեն վտանգավոր, այլ եկեղեցու, որի փրկության հարցը այլևս օրախնդիր է դառնում պետության և պետական այրերի համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ