Հրաբխի ժայթքման տեսանյութը հայտնվել է համացանցում


Ցանցում հայտնվել է Նոր Զելանդիայի կղզում գտնվող հրաբխի ժայթքման տեսանյութը: Այս մասին հայտնում է RT-ն:

Տեսանյութը նկարահանվել է զբոսաշրջիկների կողմից, որոնք լաստանավով անցնում էին մոտակայքով:

Նշվում է, որ ակտիվ հրաբուխը աշխարհում զբոսաշրջիկների շրջանում ամենասիրվածներից մեկն է:

Ըստ նախնական տվյալների՝ ժայթքման զոհ է դարձել հինգ մարդ: Ավելի քան 20 մարդ համարվում է անհետ կորած:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ