«Արփինե Հովհանիսյանը սկսել է շատ լավ գիտակցել, որ գալու է պատասխան տալու ժամանակը »․Սյուզան Սիմոնյան

Սյուզան Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Արփինե Հովհաննիսյանի մեղայականին ի պատասխան

Զարմանում եմ, որ որոշ ընդդիմադիրների սրտերը հալվել են Արփինե Հովհաննիսյանի լացի նոտայով հնչող մեղայականից: Գրում եք, թե կետեր կան, որոնց հետ չի կարելի չհամաձայնել: Այո, կան կետեր, որոնց հետ պետք է համաձայնել, բայց արդյոք՞ այդ կետերը որևէ կերպ արդարացնում են հանցավոր համագործակցության անդամ Արփինե Հովհաննիսյանի մեղքը:

Արփինե Հովհաննիսյանը ժամանակի արդարադատության դեմքն է եղել և համահավասար է գտնվել հանցավոր համագործակցության մեջ այդ համագործակցության բոլոր անդամների հետ: Երբ ասում ես Արփինե Հովհաննիսյան, պետք է հասկանալ Արփինեի նախարար լինելու ժամանակների սեռժական բռնապետության արդարադատության ողբալի վիճակը: Իսկ արդարադատությունը ավելի լայն հասկացություն է, բացի նախարարություն լինելուց:

Հիմա սկսվել է մեղքը իրար վրա բարդելու գործընթաց: Արփինե Հովհանիսյանը սկսել է շատ լավ գիտակցել, որ գալու է պատասխան տալու ժամանակը, և արագ կերպով տրամաբանական կապեր գտնելով, մեղքը բարդում է իրեն հարազատ հանցավոր համագործակցության մյուս անդամների վրա: Ասելս այն չէ, որ մյուսները մեղավոր չեն: Ամեն մեկը ունի մեղքի իր բաժինը:

Բայց Արփինե Հովհաննիսյանի մեղքը ավելի սուր է ընկալվել հանրության կողմից, ավելի արտառոց է համարվել, քանի որ նա երիտասարդ կին է, իսկ կանանց մոտ, բացի տրամաբանությունից, պետք է որ նաև խղճի և կարեկցանքի նշույլները գոնե մի փոքր վառ արտահայտված լինեին, քան օրինակ, Արթուր Սարգսյանի Քեմալի կրկնապատճենը հանդիսացող քննիչ Էդիկ Հակոբյանի մոտ էր կամ էլ դատախազի:

Արփինե Հովհաննիսյանը գրում է «ո՜չ արդարանալու նպատակ ունեմ, ո՜չ էլ ինչ-որ մեկին ինչ-որ բան համոզելու», բայց դա այդպես չէ: Նրա ողջ շարադրանքը հենց արդարացումն է սեփական անձի: Եթե Արթուր Սարգսյանը, վտանգելով իր կյանքը հաց տարավ մերձավորին ասելով «ինչու ոչ ես», Արփինեն ասում է « իսկ ինչու՞ ես», և ցավալի է, որ նա դեռ չի գտել այդ ինչուի պատասխանը:

Այսօր նա ընդամենը մաքրվել է փորձում, ոտնատակ տալով իր հանցակից ընկերներին, որոնց հետ Արթուր Սարգսյանի գործով անխռով իրականացնում էր ոճիր հենց հայ ժողովրդի նկատմամբ, որովհետև Հացբերողը հայ ժողովրդի խիղճն էր և նրա արժեհամակարգի արտահայտիչն ու պահապանը, որովհետև այն ինչ արել է Հացբերողը դարեր ի վեր հայ ժողովրդի մշակույթի մասն է կազմել՝ օգնել և հասնել մերձավորին, կիսել աղնուհացը դրա կարիքն ունեցողի հետ, թեկուզ կյանքի գնով և թեկուզ սեփական անձը վտանգի ենթարկելով:

Արփինեն ասում է «ես զրո առնչություն եմ ունեցել նրա ՁԵՐԲԱԿԱԼՄԱՆԸ, ԿԱԼԱՆԱՎՈՐՄԱՆԸ ՈՒ բնականաբար նաև ՄԱՀՎԱՆԸ:» Իսկ ես կասեմ, որ հանցավոր համագործակցության անդամը առնչություն չունենալ չի կարող: Դու լռել ես և չես ձեռնարկել ոչինչ, կնշանակի դու մեղավոր ես և ձեր մեղքը խմբակային է եղել, ու դուք խմբակային հոդվածով եք մեղադրվում որպես հանցակիցներ, և խմբակային էլ պետք է նստեք Հայկական Նյուրնբերգի չոր և սառը նստարանին:

Արփինեն գրում է «2017 թվականի հունվարի 31-ին ստացվեց փորձաքննության եզրակացությունը, որը ցույց տվեց, որ մեր մտահոգությունները տեղին էին ու, որ Արթուր Սարգսյանի հիվանդությունը ընդգրկված է պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների ցանկում և ուրեմն` նրա նկատմամբ կալանքը ՉԷՐ ԿԱՐՈՂ կիրառելի լինել։» Մինչդեռ Արթուր Սարգսյանը 2017թվականի հունվարի 18-ին կատարված ձայնագրության մեջ հիշեցնում է Արփինեին ԱԺ ամբիոնից նրա տխրահռչակ ելույթի և ստի մասին:

Եվ ինչու՞ է գործը հասել եվրոպական դատարան, ինչ՞ քայլեր է Արփինեն ձեռնարկել որպես ժամանակի արդարադատության դեմք, որ հարցը չհասներ եվրոպական դատարան: Ինչու՞ պետք է միայն եվրոպական դատարանի ճնշման ներքո իրականացվեր փորձաքննություն համոզվելու համար, որ կալանքը կիրառելի չէ: Սրանք հարցեր են, որոնց Արփինեն երբեք չի կարողանալու պատասխանել:

Եթե նա իր պաշտոնավարման ժամանակ համաձայն չէր Արթուրի նկատմամբ իրականցավող հաշվեհարդարին, ապա ինչու՞ նա նույն կրակոտ ելույթներով չկանգնեց քննչականի դիմաց, որպեսզի կանխեր երկրորդ կալանավորումը, ինչպես այսօր ԱԱԾ-ի դռանն է կանգնում:

Ինչու՞ այն ժամանակ նրա ծպտունը դուրս չեկավ, ինչու՞ որպես ճարտար իրավաբան չօգտագործեց իրեն ընձեռնված հնարավորությունները կամ իր ասած ռեսուրսները, որ ընդդիմանար այդ ապօրինությանը, ինչու՞ նույն կրքոտությամբ չպահանջեց արդարություն և արդարադատություն քննիչներից կամ գլխավոր դատախազից: Պատասխանը մեկն է՝ որովհետև նա ոհմակի անդամ էր, իսկ ոհմակի օրենքներով անդամները իրար չեն կծոտում մինչև այն պահը, երբ մեկը վիրավորվում է:

Այդ դեպքում են ոհմակի անդամները խժռում վիրավորին: Այս դեպքում իհարկե դատախազը վիրավոր չէ, բայց այլևս դադարել է ոհմակի անդամը լինել: Կնշանակի խժռել է պետք: Ասածս չպետք ընկալվի որպես ի պաշտպանություն դատախազի: Քավ լիցի: Պարզապես ոհմակի օրենքներն եմ հիշեցնում:

Եվ վերջապես, Արփինեն իրավասություն չուներ Արթուրին ազատելու, իսկ Արթուրի համար քննչականի դռների առջև պիկետ անելու իրավասություն էլ չուներ՞ այնպես, ինչպես հիմա է անում հանցավոր համագործակցության անդամ հանցագործների ազատությունը պահանջելիս:
Այս հարցերից հետո մնում է հիշել Հացբերողի մեկ հատիկ բառը՝ ՍՏՈՒՄ ԵՍ:

Արփինե Հովհաննիսյանի մեղայականին ի պատասխանԶարմանում եմ, որ որոշ ընդդիմադիրների սրտերը հալվել են Արփինե Հովհաննիսյանի…

Posted by Suzanne Simonyan on Thursday, October 24, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ