![]()
Վալոդյա Մխոյանը գրում է.
Լավ, կարծում եք՝ իշխանության հասցեին կարելի՞ ա ասել «չտես գյորմամիշ», իսկ որ Չախոյանը քաղաքական պատասխան ա տալիս, արդեն խնդիր ա՞։ Ես, լսելով Չախոյանին, 1000% կիսում եմ իր ասած գաղափարախոսությունը։
Հիմա ինչի՞ մասին եք եկել խոսում։ Եկել եք, ուզում եք ձեզ արդարացնելով՝ պատգամավորին վիրավորե՞ք։ Բայց էդ պատգամավորը ժողովրդի վստահությամբ մանդատ ստացած մարդ ա, խոսում ա ժողովրդի սրտից ու ժողովրդի անունից։
Բա սո՞ւտ ա ասում, որ ՀԷՑ-ի նման ռազմավարական նշանակության ենթակառուցվածքը տարիներով օգտագործել եք «Տաշիր Գրուպ»-ի բիզնեսները զարգացնելու համար։ Եթե այդքան ժողովրդի մասին էիք մտածում, ինչի՞ փոխարեն էդ փտած փայտի ստոլբեքը չէիք փոխում, ցանցերը չէիք կարգի բերում, որ մարդիկ ամեն քամուց ու անձրևից հոսանքազրկված չմնային։
Էսօր եկել եք, ուզում եք խոսակցությունը շեղեք ու անձնական վիրավորանքների անցնեք։ Փաստերին պատասխան տալու փոխարեն պատգամավորին եք թիրախավորում։ Ես լիովին կիսում եմ Չախոյանի գաղափարախոսությունը ու իր ասածների հետ 1000% համաձայն եմ։ Եթե հակափաստ ունեք՝ բերեք փաստերով, ոչ թե վիրավորանքներով։
![]()