Երևան-Սևան ավտոճանապարհին «Opel Combo»-ն բախվել հաստաբուն ծառին․ կա վիրավոր

Օգոստոսի 23-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։45-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 54-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 75-ամյա Նվեր Զ․-ն իր վարած «Opel Combo» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին։

Ինչպես հայտնել է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ