![]()
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիա Շուշանյանին:
«Կալուգացի օլիգարխ, համատեղության կարգով նախկին «հաջորդ Վարչապետի» ցուցակի 18 համարը, ում ձեռքից օլիգարխը, ըստ լուրերի, անվստահության համար խլել է մանդատը, որոշել է ինձ անդրադառնալ։ Ամոթ չլիներ կանդրադառնայի սույն պերսոնաժին, բայց ամոթ է, շատ ամոթ, թե չէ կանդրադառնայի։
Պարզապես նշեմ, որ սույն պերսոնաժը «հայկական բենլադենի չկայացած կառավարության շրջակա միջավայրի նախարարն էր»:
Սա մի հարցազրույցում ասում է, որ դեմ էր հանքարդյունաբերության հավելյալ հարկմանը, դրա համար են գործից ազատել, հետո, երբ տեսնում է, որ կալուգացու եղբորորդու լրիվ հակառակ կարծիքն ունի, միանգամից մտքափոխվում է ու դառնում հանքարդյունաբերության հավելյալ հարկի ջատագով։ Ահա այսպիսի սկզբունքայնություն կալուգացու թիմում։
Ափսոս, այս պերսոնաժի «սկզբունքայնության» մասին հավելյալ բան չեմ կարող ասել, քանի որ անձնական նամակագրության հրապարակումը համարում եմ ոչ կոռեկտ ու երբեք դա չեմ անի:
Հուսով եմ, կալուգացու եղբորորդուն հակառակ խոսելու համար (թեկուզ 1 անգամ և ժամանակավոր) սույն պերսոնաժը չի ենթարկվել վերբալ և ոչ վերբալ բռնության։ Եթե ենթարկվել է, կարող է դիմել մեզ, մեր ժողովրդավարությունը կպաշտպանի բոլորի ազատ խոսելու իրավունքը, անգամ «հայկական չկայացած մոջահեդի շրջակա միջավայրի չկայացած նախարարին»,- գրել է նա:
![]()