![]()
Միացյալ Նահանգների համար միակ տարբերակը Իրանի ժողովրդի հետ հարգալից երկխոսությունն է, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում հայտարարել էր Իրանի դեմ տնտեսական գործողություն սկսելու մասին։ Նա գործողությունն անվանել է «աննախադեպ մասշտաբի մեկուսացում» և կոչ է արել դաշնակիցներին միանալ Վաշինգտոնին։
«Նրանք պետք է իմանան, որ այլ տարբերակ չունեն, քան հարգալից երկխոսություն սկսել Իրանի ժողովրդի հետ և հասնել պատվի ու արդարության վրա հիմնված լուծման», — Jamaran.news-ի փոխանցմամբ՝ ասել է Արաղչին։
Նախարարը նշել է, որ Թրամփի կողմից հայտարարված տնտեսական պատերազմը կրկնվող սցենար է և ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգները «հուսահատության» մեջ է։
![]()