![]()
Հերթական սուտը՝ մամուլում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Ջուլիետա Ազարյանը:
«Մամուլում տարածված հայտարարությունն այն մասին, թե Երևանի քաղաքապետարանը տրանսպորտային միջոցների երթևեկության սահմանափակումների վերաբերյալ որոշումներ է կայացրել, սուտ է։
Երևանի քաղաքապետարանը սահմանափակումների վերաբերյալ որևէ որոշում չի կայացրել։ Առաջիկա շաբաթների ընթացքում բոլոր առաջարկները կներկայացվեն հանրային քննարկման։
Քաղաքացիներին գոյություն չունեցող որոշումներով ու սահմանափակումներով վախեցնելն առնվազն անպատասխանատու և անազնիվ վարքագիծ է։
Իսկ ինչ վերաբերում է «9 տոկոսանոց իշխանություն» ձևակերպմանը, ապա զավեշտալի է, որ տոկոսներից խոսում են մարդիկ, որոնց ամենօրյա պայքարը սկսվում և ավարտվում է երկու-երեք լայքի միջակայքում՝ հանուն դրանց անգամ տեղեկություններ հորինելով»,- գրել է նա:
Հիշեցնենք` Երևանի «Մայր Հայաստան» ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանը գրել էր, որ ովքեր ունեն 2010թ ից ցածր մեքենա չեն կարողանա մուտք գործել մայրաքաղաք:
![]()