![]()
ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով ՀՀ նոր Սահմանադրությանը։
Ռուբինյանն ընդգծել է, որ 1995 թվականին ընդունված Սահմանադրության նախաբանի սկսզբնական տարբերակում չի եղել որևէ հղում Անկախության հռչակագրին։
«Ինչու չի եղել հղում․ ես կարծում եմ երկու պատճառով։ Նախ դա համաշխարհային ընդունված պրակտիկա չէր, և, երկրորդ, 1994 թվականի դրությամբ, երբ այս նախագիծը ներկայացվել է, Անակխության հռչակագրում ներառված դրույթների մի մասն արդեն կորցրել էին իրենց ակտուալությունը»,- ասել է Ռուբինյանը։
ԱԺ նախագահը նարև ներկայացրել է՝ թե ինչպես այն հետագայում ներառվեց Սահմանադրության նախաբանում։
Տեսանյութի կից՝ Ռուբինյանը գրել է․ «Ինչպես 1995 թվականին Անկախության հռչակագրի հղումը հայտնվեց Սահմանադրության նախաբանում և թե ինչու են քրոնիկ լևոնականներն այսօր այդչափ անսկզբունք»։
![]()