«Արջ քորողից» մի փոքր ուրիշ տեսակ էլ Երևանի քաղաքապետարանում կա․ մյուս գեներալի «շան տիզ հանողը»․ Խաչատրյան

«Մի քանի օր առաջ վարչապետի՝ «արջ քորողի» մասին ելույթը, վստահաբար, հիշում եք։ Ի դեպ, այդ «արջ քորողից» մի փոքր ուրիշ տեսակ էլ Երևանի քաղաքապետարանում կա․ մյուս գեներալի «շան տիզ հանողը»»։

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը՝ շարունակելով․

«Այսօր առավոտից ապատեղեկատվություններ հրապարակող այդ անձին հերքեց քաղաքապետի մամուլի խոսնակը։

Բայց մի բան էլ փոխանցեք․ երբ մեր քաղաքային իշխանությանն անվանում է 9%-անոց իշխանություն, վստահ եմ՝ եթե իր շեֆը ողջ լիներ, նույնիսկ իր մաթեմատիկական գիտելիքների մակարդակով մի բան կհուշեր։ Կասեր՝ ա՛յ գյադա, եթե իրանք 9%-անոց են, ուրեմն դուք նույնիսկ շեմը չեք անցել։

Իսկ դու այդ տարբերությունն էլ չես հասկացել, թվաբանությունը քաղաքականության մեջ էլ է պետք գալիս»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ