«Զանգեր»-ում սաստիկ բուք է․ Ջերմուկի խաչմերուկից Կապան ճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է

Եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով՝ Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհը փակ է միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար, մյուս տեսակի մեքենաների համար ճանապարհը բաց է երթևեկության համար։

Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում սաստիկ բուք է։

Ճանապարհները սպասարկող կազմակերպությունները շուրջօրյա հերթապահություն են իրականացնում՝ կատարելով ճանապարհների մաքրման ու աղավազային խառնուրդով մշակման աշխատանքներ։

Ձյուն մաքրող մասնագիտացված տեխնիկան աշխատում է անդադար՝ եղանակային սաստիկ պայմաններում ապահովելով ճանապարհների անցանելիությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ