![]()
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, քր Բեռլինում ընթացող ՆԱՏՕ ԽՎ-ի շրջանակներում ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանի հետ հանդիպել են ՆԱՏՕ ԽՎ ռազմավարական գործընկերության և վերապատրաստման ծրագրերի տնօրեն Ջեյսոն Գելանեսի հետ:
«Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հունվարին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ՀՀ ԱԺ պատգամավորների և աշխատակազմի ներկայացուցիչների համար կկազմակերպվի երկօրյա վերապատրաստման ծրագիր:
Քննարկեցինք նմանատիպ ծրագրերի շարունակականությունը և ընդգծեցինք ՆԱՏՕ ԽՎ-ի կողմից ՀՀ ԱԺ-ին աջակցության ծրագրերի կարևորությունը»,- գրել է Ալեքսանյանը:
![]()