![]()
Հրազդանի Մեծ կամրջի (Կիևյան կամուրջ) հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով։
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ հրապարակելով տեսանյութ ու նշելով, որ աշխատանքներն իրականացվում են ամբողջ ծավալով՝ շաբաթը 7 օր, 2 հերթափոխով (08:00-ից 20:00՝ 1 ժամ ընդմիջմամբ)։
![]()