Երթևեկության ժամանակավոր սահմանափակում՝ Երևանի որոշ փողոցներում

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ COP17-ի ամփոփիչ միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 31-ին՝ ժամը 16։00-ից 21։30-ը, երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի հետևյալ ճանապարհահատվածներում՝

Մոսկովյան փողոցից դեպի Թամանյան փողոց,
Մեսրոպ Մաշտոցի պողոտայից դեպի Իսահակյան փողոց։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է նախապես պլանավորել երթուղիները, օգտվել այլընտրանքային ճանապարհներից և տեղում հետևել պարեկային ծառայողների ցուցումներին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ