Աղիքային ցուպիկ, խմորասնկեր, բորբոսասնկեր. ՀՀ շուկայի կաթնաշոռի տեսակներում լուրջ խնդիրներ են արձանագրվել

«Կաթնաշոռի շուկայում լուրջ խնդիրներ են արձանագրվել․ լաբորատոր փորձաքննությամբ մի շարք արտադրողների մոտ խախտումներ են հայտնաբերվել ոչ միայն աղիքային ցուպիկի, այլև խմորասնկերի, բորբոսասնկերի և կաթնաթթվային մանրէների ցուցանիշներով»։

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ ներկայացնելով կաթնամթերքի շուկայում լաբորատոր հետազոտությունների արդյունքները։

Բաբկեն Պիպոյանի ներկայացմամբ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէների ցուցանիշով շեղումներ են հայտնաբերվել «Անի», «Մարիաննա», «Աշտարակ կաթ», «Երեմյան», «Միլկին», «Բոնիլատ», «Բիոկաթ», «Չանախ» և «Արզնի կաթ» ընկերությունների արտադրած կաթնաշոռերում։

Խմորասնկերի և բորբոսասնկերի ցուցանիշներով խախտումներ են արձանագրվել «Բոնիլատ», «Թամարա-Անի», «Արզնի կաթ», «Չանախ», «Բիոկաթ» և «Մարիլա» ընկերությունների կաթնաշոռերում։

Կաթնաթթվային մանրէների քանակը սահմանված ցուցանիշից պակաս է եղել «Մարիաննա», «Չանախ», «Մարիլա» և «Միլկին» ընկերությունների արտադրանքում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ