ԱՄՆ դեսպանատունը խստորեն ստուգում և չեղարկում է «ծննդաբերական զբոսաշրջության» նպատակով վիզաները

ԱՄՆ դեսպանատունը բացահայտում և չեղարկում է «ծննդաբերական զբոսաշրջության» նպատակով վիզաները, հայտնել են ԱՄՆ դեսպանատնից:

«Մենք ապահովում ենք ԱՄՆ անվտանգությունն ու մեր ներգաղթային համակարգի անխաթար գործունեությունը։ ԱՄՆ վիզաների տրամադրման գործընթացում մենք կիրառում ենք ստուգման ամենախիստ չափանիշները՝ սերտորեն համագործակցելով ԱՄՆ պետական տարբեր գերատեսչությունների հետ։

Մենք մշտապես հետևում ենք վիզա ունեցող անձանց գործունեությանը՝ բացահայտելու «ծննդաբերական զբոսաշրջության» դեպքերը և չեղարկելու այդ նպատակով օգտագործվող վիզաները»,- ասվում է հայտարարության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ