ՀՀ-ն և Ղազախստանը կուժեղացնեն անվտանգային համագործակցությունը․ նախատեսվում է գաղտնի տվյալների պաշտպանության նոր կարգավորում

 

Հայաստանի կառավարությունը նախատեսում է վավերացնել 2025 թվականի նոյեմբերի 21-ին Աստանայում ստորագրված՝ ՀՀ կառավարության և Ղազախստանի կառավարության միջև գաղտնի տեղեկությունների փոխանցման, օգտագործման, պահպանության և պաշտպանության մասին համաձայնագիրը։ Փաստաթղթով կսահմանվեն երկու երկրների միջև անվտանգային, պաշտպանական, տնտեսական և այլ ոլորտներում փոխանակվող գաղտնի տեղեկատվության պաշտպանության և օգտագործման ընթացակարգերը։ Հարցն ընդգրկված է կառավարության հուլիսի 9–ի նիստի օրակարգում։

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նախագծի ընդունումը պայմանավորված է 2025 թվականի նոյեմբերի 21-ին Աստանայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև գաղտնի տեղեկությունների փոխանցման, օգտագործման, պահպանության և պաշտպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու անհրաժեշտությամբ։

Մասնավորապես, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև գաղտնի տեղեկությունների փոխանցման, օգտագործման, պահպանության և պաշտպանության մասին» համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) վավերացման դեպքում կկանոնակարգվեն Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև քաղաքական, ռազմական, տնտեսական, իրավական, գիտատեխնիկական կամ որևէ այլ համագործակցության շրջանակներում փոխանացվող, ստացվող, ինչպես նաև այդպիսի համագործակցության ընթացքում ստեղծվող գաղտնի տեղեկատվության պահպանության և պաշտպանության հետ կապված հարաբերությունները:

Համաձայնագրով կանոնակարգված են նաև գաղտնի տեղեկությունների պահպանության և պաշտպանության ապահովման, գաղտնի տեղեկությունների փոխանցման, դրանց օգտագործման, իրավասու մարմինների փոխգործակցության, գաղտնի տեղեկությունների պահպանության և պաշտպանության պահանջների հնարավոր խախտումների դեպքերում իրականացվող գործողությունների հետ կապված հարաբերությունները:

Համաձայնագրի շրջանակներում հայկական կողմից Համաձայնագրի իրականացման համար իրավասու մարմին է հանդիսանում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, ղազախական կողմից՝ Ղազախստանի Հանրապետության ազգային անվտանգության կոմիտեն:

Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև վերջին ժամանակահատվածում նկատվում է տարբեր ոլորտներում համագործակցային հարաբերություների աճ: ՀՀ կառավարության 2026 թվականի մարտի 5-ի N 235-Ա որոշմամբ հավանություն է տրվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև ռազմական հետախուզության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Թե΄ հետախուզական, թե΄ պաշտպանական և այլ ոլորտներում համագործակցությունը, հաշվի առնելով ոլորտների առանձնահատկությունները, ենթադրում է գաղտնի տեղեկատվության փոխանակում, որը կարող է իրականացվել բացառապես վավերացված միջազգային պայմանագրի հիման վրա։ Հետևաբար, Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվելու դեպքում կապահովվի արդյունավետ և անխոչընդոտ համագործակցություն Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև պաշտպանական և այլ ոլորտներում:

Առաջարկվող կարգավորման բնույթը

Ներկայացված օրենքի նախագծով առաջարկվում է վավերացնել 2025 թվականի նոյեմբերի 21-ին Աստանայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև գաղտնի տեղեկությունների փոխանցման, օգտագործման, պահպանության և պաշտպանության մասին» համաձայնագիրը։

Ակնկալվող արդյունքը

Օրենքի ընդունման արդյունքում կվավերացվի 2025 թվականի նոյեմբերի 21-ին Աստանայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև գաղտնի տեղեկությունների փոխանցման, օգտագործման, պահպանության և պաշտպանության մասին» համաձայնագիրը, որով Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև կսահմանվեն երկկողմ համագործակցության ընթացքում գաղտնի տեղեկությունների փոխանցման, պահպանության և պաշտպանության համար անհրաժեշտ ընթացակարգեր: Հաշվի առնելով ռազմարդյունաբերության ոլորտում ընկերությունների հետ համագործակցելու ղազախական կողմի ցուցաբերած հետաքրքրությունը և զարգացող միջազգային համագործակցությունը՝ Համաձայնագրի վավերացումը կնպաստի նաև ռազմարդյունաբերության ոլորտում երկկողմ համագործակցության հետագա զարգացմանը: Նկատի ունենալով նաև Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունների փաստացի սառեցված բնույթը և դրանով պայմանավորված քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ ներկա փուլում ՀԱՊԿ անդամ երկրների միջև կազմակերպության շրջանակներում բոլոր ուղղություններով, այդ թվում՝ պաշտպանական ոլորտում, փոխգործակցության իրականացման բացակայությունը և անհնարինությունը, հայ-ղազախական երկկողմ համագործակցության շրջանակներում Համաձայնագրի վավերացումը և հետագա կիրարկումը կնպաստի գաղտնի տեղեկատվության պաշտպանությանը, թույլ կտա նվազեցնել անվտանգային ռիսկերը՝ բացառելով գաղտնի տեղեկությունների չարտոնված օգտագործման կամ տարածման հավանականությունը՝ դրանով իսկ խորացնելով տարբեր ոլորտներում Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև համագործակցության վստահելիությունը և արդյունավետությունը։

Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունումից հետո պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն առաջանա։

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ․ ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Համաձայնագրի վավերացումը բխում է Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի N ԱԺՈ-002-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության (2021-2026թթ.) ծրագրի «Անվտանգություն և արտաքին քաղաքականություն» 1-ին գլխի «Բոլոր ուղղություններով նախաձեռնողական և արդյունավետ ներգրավման արտաքին քաղաքականությունը» 6-րդ կետից, որի համաձայն. «Կառավարության համար արտաքին քաղաքականության կարևոր նպատակներից են բոլոր պետությունների և կազմակերպությունների հետ Հայաստանի երկկողմ և բազմակողմ հարաբերությունների շարունակական զարգացումը և արդյունավետ համագործակցությունը։ Այս համատեքստում ևս Հայաստանի հիմնական գործընկերների հետ փոխշահավետ և բովանդակային փոխգործակցությունը կարևոր բաղադրիչ է պետության անվտանգային ճարտարապետության մեջ:»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ