![]()
Գագիկ Քամալյանը գրել է․
Եթե ձեզ թվում է, թե երեկվա ծեծկռտուքն այն մասին էր, որ Տարոն Չախոյանը սադրիչ ելույթ է ունեցել, ուրեմն դուք քաղաքականությամբ մի՛ հետաքրքրվեք, մի՛ մտեք այդ դաշտ։
Ցավոք սրտի, շատերն այդպես էլ չեն հասկացել, թե ինչի մասին է ԹՐԻՓ-ի նախագիծը, ինչու է Ալիևը ժամանակ ձգում, ինչի համար է Հայաստան գործուղվել Սամվել Կարապետյանը, ինչու է Ռուսաստանը խմբակցությունը պահում հայաստանյան խորհրդարանում, և առհասարակ, ինչ գործընթացներ են ծավալվում Հայաստանի շուրջ, ինչպես նաև այն, թե ինչու էր երեկ Փաշինյանն այդ կերպ արձագանքում խորհրդարանական միջադեպին։
Իհարկե, ոչ ոք պարտավոր չէ քաղաքականությունը խորքային ընկալել, բայց պարտադիր էլ չէ անընդհատ քաղաքական թեմաների մեջ մտնել, երբ շատ բաներ չես կարողանում ընկալել։
Հ.Գ. Մի փոքր կոպիտ ստացվեց գրառումս, բայց կան բաներ, որոնց մասին հենց այսպես պետք է ասվի։
![]()