![]()
Բանաստեղծ Հակոբ Մովսեսը կարծում է, որ Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքը պատահական չէր: Ըստ նրա՝ ընդդիմությունը գերազանց կատարում է իր առաքելությունը, այն է՝ տուրուդմփոցով հեղինակազրկում է, խանգարում ու խաթարում օրենսդիր մարմնի աշխատանքները:
«Պետական մտածողության կաղություն է: Տերերին դուր չեն գալիս նախագծերը, ասում են՝ վիժեցրեք: Նման կոնֆլիկտները ավելանալու են, սաստկանան, դուրս գան փողոց»,- «Հայկական ժամանակ»-ի տաղավարում ասում է նա՝ հավելելով. «Երաշխավոր բառը գցել են բերանները, ասում են՝ մենք՝ ստրուկներս, պետք է տեր ունենանք»:
Անդրադառնալով Ռուսաստանից Հայաստանի կախվածությանը՝ վերջինս նկատում է. «Ի՞նչ են ուզում՝ որ Հայաստանը դառնա բռնապետությո՞ւն, կաշառակերների, գողերի ու գողականների երկի՞ր: Ասում են՝ Ռուսաստանը լավ է, գնում ենք խոպան, տանյուշաները կան, փող ենք աշխատում, թըփ-շըփ: Որ տանյուշաներին բրախեցիք, Ռուսաստանն էլ ձեզ կբրախի, ոնց Ղարաբաղում հայ ժողովրդին բրախեց, «քցեց»»:
Բանաստեղծի համոզմամբ՝ Ռուսաստանի «դուդուկի տակ» ստեղծելու ենք ստորաքարշ պետություն և գոյություններս հազիվ քարշ տանք:
Հակոբ Մովսեսը խոսել է նաև այլ թեմաների մասին, որը կարող եք դիտել տեսանյութում:
![]()