Շուշան Սարգսյանը և Արծվիկ Մինասյանը ընտրվեցին ՄՊՀ անդամներ․ Մինասյանը կդադարեցնի կուսակցական պատկանելիությունը

Ազգային ժողովը Շուշան Սարգսյանին ընտրել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում:

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը ներկայացրել է գաղտնի քվեարկության արդյունքները։ Շուշան Սարգսյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 60 պատգամավոր, դեմ՝ 29:

Շուշան Սարգսյանի թեկնածությունն այս պաշտոնում առաջադրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

Արծվիկ Մինասյանը ևս ընտրվել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում:

Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 58 պատգամավոր, դեմ՝ 42:

Արծվիկ Մինասյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ընտրվելու դեպքում օրենքով նախատեսված պահանջի համաձայն՝ կդադարեցնի կուսակցական պատկանելիությունը։

Նրա թեկնածությունն այս պաշտոնում առաջադրել էին «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ