Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը շարունակում է վստահ ելույթները Երևանում անցկացվող ՖԻԲԱ Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունում. երրորդ խաղում մեր ընտրանին 97:90 հաշվով հաղթել է Մալթայի հավաքականին։

Այս մասին հայտնել է ԿԳՄՍՆ-ն։

Հանդիպման ամենաարժեքավոր խաղացող է դարձել Միխայիլ Պետրովը, որը գրանցել է 14 միավոր, 17 ռեբաունդ և 6 արդյունավետ փոխանցում: Հայաստանի կազմում ամենաաշատ միավորները վաատակել է Դմիտրի Հաճյանը (31):

Հայաստանի Մ16 հավաքականը խմբային փուլի վերջին խաղը կանցկացնի Մոնակոյի հավաքականի դեմ։ Այն տեղի կունենա հուլիսի 9-ին՝ ժամը 19:00-ին՝ Սպորտի կառավարման կենտրոնում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ