Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան

ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածուների ինքնաբացարկներին։

Թորոսյանը տեսանյութ է հրապարակել՝ վերնագրելով․ «105-ով պակասած թույլիկները»։

Ըստ Թորոսյանի, ըստ էության, 105 մարդու ինքնաբացարկ են հայտնել տվել։

«Ու միանգամից հարց է ծագում՝ ինչու։ Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի թույլիկներ։ Էդ, որ մեզնից 8 պատգամավոր պետք է տանեիք, կարո՞ղ է վախենում եք, որ ձեր վրայից մարդիկ պարզապես «կթռնեն» ձեր փուչ խոստումների, դատարկ մտքերի, ձեր ոչնչության համար։

Ուրիշ բան չկա սրա հետևում թաքնված, հարգելի թույլիկներ, այնպես որ, սպասում ենք ձեզ ԱԺ-ում, թեկուզ էս 105-ով պակաս»,- ասել է Թորոսյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 8-ի հերթական նիստում ուժը կորցրած է ճանաչել 2026 թվականի հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուների Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած 105 թեկնածուների գրանցումները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ