![]()
«Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ ընդդիմության առաջնորդները կասկածելի ճանապարհով ձեռք են բերել հարստություն և դա ծառայեցնում են այլ պետության շահերին:
Ըստ նրա՝ ռուսական կուսակցությունը պետք է ջախջախվի, գլխատվի. «Պետք է նստեն ու վռնդվեն Հայաստանից: Պետք է տալ պատերով, ծեփել գետնին, չենք հանդուրժի էս այլանդակությունը. պետությո՞ւն ենք, թե՞ պրոխոդնոյ դվոր»,- ասում է նա:
Մեհրաբյանը կարծում է, որ ռուսներն ուզում են Հայաստանն առանց հայերի. «Մեզ ուզում են լիկվիդացնել, դարձնել Բելառուս»:
Վերջինիս խոսքով՝ ռուսական ներկայությունը Հայաստանում պետք է լիկվիդացվի. «ՌԴ-ն մեզ դիտարկում է որպես ժամանակավոր կորցրած տարածք»:
Ինչ վերաբերում է ընդդիմության կողմից մանդատները վերցնելուն, նա ասում է. «Եթե մանդատը զենք են դիտարկում, դրա կոնդախը պետությունը ջարդելու է գլխներին»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()