Վազգեն Թևանյանը՝ ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն

Ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թևանյանն արծաթե մեդալ է նվաճել Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությում:

ԿԳՄՍՆ-ից հայտնել են, որ 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը, որն առաջին անգամ էր դուրս եկել ԱԱ եզրափակիչ, վճռորոշ գոտեմարտում մրցել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Բոուեն Բասեթի հետ և զիջել մրցակցին:

Վազգեն Թևանյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 9:3 հաշվով հաղթել է Մոնղոլիայի ներկայացուցչին: 1/8 եզրափակիչում Վազգենը 2:1 հաշվով պարտության է մատնել Ղազախստանի ներկայացուցչին, քառորդ եզրափակչում 3:2 հաշվով հաղթել է Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն, իրանցի Ռահման Մուսա Ամուզադխալիլին, իսկ կիսաեզրափակչում 2։1 հաշվով հաղթել է ԱԱ բրոնզե մեդալակիր, Բուլղարիան ներկայացնող Շամիլ Մամեդովին:

Կիսաեզրափակիչ գոտեմարտում հայ ըմբիշը ճկույթի կոտրվածք էր ստացել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ